Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ռոք համերգ՝ մնջախաղային, պարային բեմականացումներով

Ռոք համերգ՝ մնջախաղային, պարային բեմականացումներով
20.04.2015 | 15:19

Մայիսի 3-ին Երևանի «Օպիում» ակումբում հայկական առաջատար ռոք-խմբերը՝ «Որդան կարմիր», «Բյութիֆայդ Փրոջեքթ», «Հայարդ», «Դոգմա», «Նաիրի» ռոք-խմբերը հանդես կգան միացյալ համերգով: Համերգի կազմակերպիչ «Art Place» կազմակերպության տնօրեն Տիգրան ԶԱԼԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կատարումներն ուղեկցվելու են մնջախաղային, պարային բեմականացումներով:

Անդրադառնալով «Ռոք խմբերի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված, շարունակություն ենթադրո՞ւմ է նախագիծը» հարցերին՝ ասաց. «Շարունակություն միանշանակ լինելու է, և ոչ միայն ռոք խմբերի, ջազ, բլյուզ, դասական երաժշտական խմբերն ենք փորձելու համախմբել ու ներկայացնել երաժշտասերների դատին: Ինչ վերաբերում է խմբերի ընտրության հարցին, դրանք ներկայիս առաջատար ռոք-խմբերն են Հայաստանում»: Տիգրան Զալինյանի կարծիքով` Հայաստանում կան ռոքի սիրահարներ ու գնալով ավելանում է նրանց թիվը:
Համերգի ընթացքում կոգեկոչվի նաև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հետագա համերգային ծրագրերում ևս կհիշատակվի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ